ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ
Մի ասուպ սահեց, անցավ երկնակամարով,
Հավքեր եկան ու անցան լուռ արտասվելով,
Ավա՜ղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մեկ լուր տարեք հավքեր մորը հայդուկի։
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավա՜ղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան։
Դաշնակցական մարտիկ, ազգի քաջ զինվոր,
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ։
Մի ասուպ սահեց, անցավ երկնակամարով,
Հավքեր եկան ու անցան լուռ արտասվելով,
Ավա՜ղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մեկ լուր տարեք հավքեր մորը հայդուկի։
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավա՜ղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան։
Դաշնակցական մարտիկ, ազգի քաջ զինվոր,
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ։